
Սոցիալական ցանցերն օգնում են միայնակ մարդկանց նոր հարաբերություններ սկսել, սակայն վնասում են ամուսնացած զույգերին: Ընտանեկան փաստաբանների ամերիկյան ակադեմիայի իրավաբանների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ամեն 5-րդ ամուսնալուծության պատճառը Facebook-ն է: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, այստեղ 2011թ. ընթացքում ապահարզանի վերաբերյալ դիմումների մեկ երրորդում որպես ամուսնալուծության պատճառ հիշատակվել է նաև ամուսիններից մեկի “”գործողությունները”” Facebook սոցիալական ցանցում, հատկապես նոր ծանոթությունները կամ հին ընկերների հետ հարաբերությունները: