Ուկրաինայի արևելքում գրանցվել է հանցագործությունների աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում՝ «Դոլժանսկիյ» սահմանապահ անցակետի մոտ, հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիակներ:

BBC-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի մարզի ՆԳՆ մամլո ծառայությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ նրանք սպանվել են: Միջադեպի վայրում հայտնաբերվել է փամփուշտների հետքերով երկու ավտոմեքենա:

Ոստիկանությունը փորձում է պարզել Ռուսաստանի սահմանից 10 կմ հեռավորության վրա կատարված դեպքի մանրամասները: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է նաև Դոնեցկի մարզում նույն օրը տեղի ունեցած մեկ այլ հանցագործության մասին: Գերատեսչության տվյալներով՝ զինված դիմակավոր մարդիկ հարձակվել են Դոնեցկի գաղութի հերթապահ մասի վրա և զենք գողացել: Հարձակվողները ժամանել են 4 ավտոմեքենայով և ներխուժել հերթապահ մասի տարածք: Նրանց հաջողվել է հափշտակել «Մակարով» ատրճանակ և Կալաշնիկովի 3 ինքնաձիգ՝ առանց փամփուշտների: Գաղութի աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:




Լրահոս