
“”Բարսելոնայի”” գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է 2011 աշխարհի ակումբային լավագույն մարզիչը: Ֆուտբոլային պատմության միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակի համաձայն` ամենաշատ՝ 201 միավոր քվեարկության արդյունքում ստացել է Գվարդիոլան: Քվեարկությանը մասնակցել են 81 երկրի փորձագետներ: Նշենք, որ լավագույների ցուցակում հայաստանյան ակումբների մարզիչներից որևէ մեկը ներառված չէ: Ցուցակի երկրոդ տեղում “”Ռեալ Մադրիդի”” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է: