
Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի “”Շախտյոր”” ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Բուխարեստում ավտովթարի է ենթարկվել: Ռումինական ոստիկանությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Համաձայն ՌԻԱ Նովոստիի փոխանցման` Լուչեսկուն ամենայն հավանականության կվիրահատվի: Նախնական տեղեկություններով վերջինիս մոտ առկա են կողոսկրերի կոտրվածքներ, հայտնաբերվել է նաև ներքին արյունահոսություն: Շախտյոր ակումբի սեփականատեր Ռինատ Ահմեդովն առաջարկել է սեփական ինքնաթիռով տեղափոխել Միրչա Լուչեսկուին Դոնեցկ, սակայն ռումին բժիշկները դեռևս ոչ մի կերպ չեն արձագանքել: Այս պահի դրությամբ մարզչի վիճակը գնահատվում է կայուն ծանր: