«Տարիներ առաջ հայ ժողովուրդը կնքեց իր մեծագույն հաղթանակը, ու ոչ թե, ինչպես միշտ, բարոյական, այլ՝ իրական»,-այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Այդ հաղթանակն ունի արժեք, որը, սակայն, միայն այդ հաղթանակը կերտողների մոտ է պահպանվում», -ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները չեն գնահատում հաղթանակի արժեքը:
«Նրանք չգնահատեցին այդ արժեքը, չեն գովերգում այդ արժեքը, որ կա։ Հազարավոր զոհվածների ընտանիքներ այսօր գտնվում են խեղճ վիճակում, մեծ մասը արտագաղթել է, և այս տոնը չի գտնվում իր իրական բարձրության վրա» – ՀԱԿ խմբակցության քարտուղարը։
Նա նաև խորհուրդ տվեց չխեղճանալ, քանի որ միասին դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու: