
Ըստ Hotnews.am-ի հավաստի աղբյուրների, Ամանորից առաջ ”Օրինաց Երկիր” կուսակցությունը Հրազդան քաղաքի բնակիչներին` յուրաքանչյուր ընտանիքին մեկ տուփ բնական, ցիտրուսային մրգերի հյութ է նվիրել: Սա ներկայացվել է որպես կուսակցության մեծահոգության դրսևորում, ամանորյա նվեր, բարեմաղթանք և մեկնաբանվել որպես կուսակցության նախագահ, ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանի` Հրազդանի բնակիչների հանդեպ բացառիկ սիրո դրսևորում: Ըստ նույն աղբյուրների, շատ դեպքերում բնակիչները պարզապես զայրացած հետ են շպրտել նվերը` դա ընդունելով ավելի շուտ որպես իրենց ուղղված վիարվորանք, քան ամանորյա նվեր: Հ.Գ. Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին Կառավարությունը որոշել էր աղքատ ընտանքիներին 3-ական շիշ ձեթ նվիրել, ինչը լայն արձագանք գտավ տպագիր և էլեկտրոնային մամուլի էջերում և արժանացավ բավական քննադատական և ծաղրալից վերաբերմունքի: