Ծնվել է Բրյուս Ուիլիսի 5-րդ դուստրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդի դերասան Բրյուս Ուիլիսը և նրա կինը` Էմմա Հեմմինգը կրկին երեխա են ունեցել, հայտնում է Los Angeles Times-ը: Մայիսի 5-ին ծնվել է նրանց երկրորդ դուստրը` Էվելի Փենն Ուիլիսը: 2012թ.-ին ծնվել է 58-ամայ Ուիլիսի և 35-ամյա Հեմմինգի դուստր Մեյբլ Ռեյը: Դերասանուհի Դեմի Մուրի հետ առաջին ամուսնությունից դերասանն արդեն երեք դուստր ուներ` Ռումերը, Սքաուտը և Տալուլան:

Մեյբլ Ռեյի ծնվելուց հետո Ուիլիսը, որն այն ժամանակ արդեն հայտնի էր դարձել, հայտարարել էր, թե իր փոքրիկ դստերը գրկելիս իրեն բացարձակ երջանիկ է զգում:

«Ամեն բան այնպես է, կարծես առաջին անգամը լինի: Ոչինչ չես զգում, բացի սիրուց: Դա ցնցող է», – բացագանչել է նա: Ուիլիսը նշել է, որ տղա երեխայի ծնվելու դեպքում ինքը շատ երջանիկ կլիներ: Նրա կարծիքով, տղաների կյանքում մի պահ է գալիս, երբ նրանք իրենց մեծ են զգում և այլևս խնամքի և օգնության կարիգ չեն ունենում, իսկ աղջիկները հորը դիմելիս միշտ «իմ հայրիկ» են ասելու:

Մեծ դուստրերն արդեն դերասանին վշտացնում են: Այսպես օրինակ՝ երկու տարի առաջ 20-ամյա Սքաուտ Ուիլիսը ոստիկանների աչքին է ընկել մետրոյում՝ գարեջուրը ձեռքին: Երբ նրան խնդրել են փաստաթուղթ նեևկայացնել, նա փորձել է մոլորեցնել իրավապահներին` անձը հաստատող կեղծ վկայական ցույց տալով: Արդյունքում աղջիկը ստիպված է եղել գիշերն անցկացնել ոստիկանության բաժանմունքում: Մանհեթթենի քրեական դատարանը նրան դատապարտել է հասարակական աշխատանքների կատարմանը:

Սկաուտ Ուիլիսը ֆոտոխցիկների նշանառության տակ էր հայտնվել դեռևս ծնվելուց առաջ: 1991թ.-ին ութ ամսվա հղիություն ունեցող Դեմի Մուրը լուսանկարվել էր Vanity Fair ամսագրի համար:

10353316_643925072365025_7554501636445093910_o




Լրահոս