
Ռուսական ռազմանավերը, որոնց մեջ է նաև մեկ ավիակիր, մոտեցել են Սիրիայի Տարտուս նավահանգստին: Սիրիական լրատվամիջոցներն այս քայլն անվանել են Մոսկվայի` Դամասկոսին ուղղված համերաշխության ակտ: Սիրիայի պաշտոնական САНА գործակալությունը մեջբերել է ռուս սպաներից մեկի խոսքերը, ով հայտարարել է, որ նավերը նավահագիստ են մտել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Ուրբաթ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբից հայտնել էին, որ Տարտուս նավահանգիստ կմտնեն Адмирал Чабаненко և Ярослав Мудрый նավերը:Ռուսական ռազմանավերը Տարտուսում կմնան վեց օր: Սիրիայում նախագահ Բաշար Ասադի դեմ ժողովրդական հուզումները սկսվել են 2011թվականի մարտից: Սիրիայում գտնվող Արաբական երկրների լիգայի դիտորդները կպատրաստեն երկրում տիրող իրավիճակի մասին զեկույց: