
Ամերիկական R&B-երգչուհի՝ Բեյոնսեն աղջիկ է ունեցել, հայտնում է՝ The New York Daily News–ը: Երեխայի անունը Այվի Բլյու Կարտեր է:Բեյոնսեն ուրբաթ օրը, հունվարի 6–ին, տեղափոխվել է Մանհեթենի Լեննոքս–Հիլլ ծննդատունը` Ինգրիդ Ջեքսոն անվան տակ: Նա և իր ամուսին՝ Jay-Z ռեպերը վարձակալել են հիվանդանոցի մի ամբողջ հարկը 1,3 միլիոն դոլարով: Զույգը արել է հնարավորինս ամեն բան, որպեսզի հեռու պահի իրենց նորածին երեխային լրագրողների ուշադրությունից: Հիվանդանոցում խստացված են մուտքի–ելքի հսկողությունը, նույնիսկ հիվանդանոցի աշխատակիցներից պահանջում են, որ Բեյոսնսեի մոտ ներս մտնելիս հանձնեն բջջային հեռախոսները: