Հունվարի 15 ից Երևանի փողոցներում գործելու է տեսանկարահանող համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փողոցների երթևեկության նկատմամբ տեսավերահսկողության համակարգը գործողության մեջ է դրվելու 2012թ. հունվարի 15-ից: Խախտումները գրանցվելու են այդ օրվանից սկսած, տուգանքերը` ևս: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է այն փողոցների ու խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրվել են արագության չափման սարքերն ու դիտարկման տեսախցիկները: Արագության չափման սարքերը տեղադրվել են հետևյալ փողոցներում.Մյասնիկյան պողոտա (2 հատ)Երևան-Սևան ավտոճանապարհ (1 հատ)Իսակովի պողոտա (2 հատ)Աճառյան փողոց (1 հատ)Թբիլիսյան խճուղի (1 հատ)Ծիծեռնակաբերդի խճուղի (1 հատ)Սարալանջի փողոց (1 հատ)Արշակունյաց պողոտա (2 հատ)Լենինգրադյան փողոց (2 հատ)Բագրատունյաց պողոտա (2 հատ)Դիտարկման տեսախցիկներն էլ տեղադրված են հետևյալ փողոցների խաչմերուկներում.Կոմիտաս-ՎաղարշյանԱրշակունյաց-ՆժդեհԲաղրամյան-ՊռոշյանԱրշակունյաց-Գրիգոր ԼուսավորիչՄաշտոց-ԱմիրյանՄաշտոց-ԹումանյանԲաղրամյան-ՄոսկովյանԽանջյան-Տիգրան ՄեծԽանջյան-Սայաթ-ՆովաԱբովյան-Կորյուն   




Լրահոս