Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 9-ին լրանում է հռչակավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 88-ամյակը: Նա ծնվել է Թբիլիսիում, երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թ ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ: Նրա առաջին կինոնկարը “”Մոռացված նախնիների ստվերները””-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոցներից է համարվում “”Նռան գույնը”” (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննության։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ Փարաջանովի ազատազրկմանը արձագանքեցին բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ , սակայն նրան ազատ արձակեցին միայն 4 տարի անց: Երկար տարիներ, Փարաջանովին արգելում էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրեցին նկարել “”Սուրամի ամրոցի լեգենդը”” (1984), “”Աշուղ ղարիբը””, որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական “”Խոստովանանք”” ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի “”Փարաջանով։ Վերջին Գարուն”” (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է քաղցկեղից` 1990 թվականի հուլիսին Երևանում:  




Լրահոս