նտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խանութներում խիստ վերահսկողություն է իրականացրել մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 5-6-ը: Ինչպես “”Արմենպրես””-ի հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, մոնիթորինգի խումբը այցելել է տարբեր սուպերմարկետներ, խանութներ եւ որեւէ խնդրահարույց դեպք չի արձանագրվել: “”Դաշտում գտնվող ապրանքների էական թանկացումներ չեն գրանցվել: Որոշ խանութներում ձուն թանկացել է 2-3 դրամով, որոնք վերաբերում են փաթեթավորված եւ խոշոր ձվերին””,-ասաց Սահակյանը: Նա նշեց, որ չիրը, չարազեղենը, մրգեղենը իրենց վերահսկողությունից դուրս են: Ոչ բոլոր շուկաներն են, որտեղ հանձնաժողովն իրավունք ունի գործողություններ իրականացնել: ՏՄՊՊՀ-ի իրավասության տակ են կաթնամթերքի շուկան, ինչպես նաեւ այն շուկաները, որոնց մեջ մտնում են ձիթապտուղները, սուրճը, թեյը, երշիկների որոշ տեսակներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ամանորյա ստուգումները ավարտվել են 2011 թ-ի դեկտեմբերի 30-ին: Ինչպես “”Արմենպրես””-ի հետ զրույցում նշեց ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, իրացման կետերում հայտնաբերվել են մի քանի խախտումներ: “”Դիտարկումների արդյունքում ժամկետանց ապրանքների մի քանի դեպք է գրանցվել, որոնց վաճառքը կասեցվել է եւ չի թույլատրվել ապրանքի իրացումը: Խախտումները հիմնականում հայտնաբերվել են չրեղենի վաճառքում””,- ասաց Պիպոյանը: Ամանորյա օրերին` հունվարի 1-9 ստուգումները չեն իրականացվել: Պիպոյանը նշեց, որ հերթապահություն սահմանված չի եղել. միայն ահազանգի կամ թունավորման դեպքի գրանցման դեպքում աշխատանքները կարող էին լինել արտակարգ ռեժիմով: Նրա խոսքով, գրանցված թունավորման դեպքեր չեն եղել:
Շուկաներում նկատվել են միայն ձվի թանկացումներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ