Թուրքական “”Հյուրրիյեթ”” (Hurriyet) օրաթերթի իրազեկմամբ` նախօրեին պատարագ մատուցելու համար վերաբացվել է Ստամբուլի Գալաթա թաղամասում գտնվող և Շիշլիի թաղապետարանի կողմից վերանորոգված հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բացմանը հրավիրված է եղել մասնակցելու նաև Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարըգյուլը: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ, որից հետո խոսել են Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և Շիշլիի թաղապետը: “”Մենք շարունակելու ենք ջանք ներդնել հանուն մարդասիրության, խաղաղության, ազատության և ժողովրդավարության””,- նշել է Մուստաֆա Սարըգյուլը:
Վերաբացվել է Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ