
Իրանական դատարանը ԱՄՆ քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԿՀՎ համար աշխատելու մեջ և դատապարտել նրան բարձրագույն պատժամիջոցի` մահապատժի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Agence France Presse-ը: “”Ամիր Միրզա Հեկմաթին, ով մեղավոր է ճանաչվել հակառակորդ երկրի ԿՀՎ համար լրտես աշխատելու մեջ, մահապատժի է դատապարտվել””,-հայտնում է Fars գործակալությունը: