«Բարսելոնա»-ից 36 միլիոն կպահանջեն` ֆուտբոլի ծագող աստղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտին համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղ են համարում: Նա դեմ չէ «Բարսելոնա» տեղափոխվելուն,  սակայն «Ատլետիկ»-ը  մտադիր չէ բաժանվել իր «աստղից»:

Ֆրանսիական արմատներ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի վճարել Լապորտի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 36 միլիոն եվրո:

«Բարսելոնա»-ի  մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան պետք է փորձի նվազեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային գինը: Եթե դա նրան չհաջողվի, ապա ակումբը պետք է որոշի արդյո՞ք արժե 19-ամյա պաշտպանի համար նման մեծ գումար վճարել:

Լապորտի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Բավարիան», ով  էլ կփորձի իր նախկին թիմի ձեռքից տանել ֆուտբոլիստին:




Լրահոս