
Ընդհանուր առմամբ` մեր հայրենակիցները կողմ են, որ Երևանը մշտապես շատ զբոսաշրջիկներ ունենա: Նրանք նշում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ նույնպես զբոսաշրջության շնորհիվ բիզնեսն ու ծառայությունները կզարգանան:
Armlur.am-ի հետ զրույցում մեր համաքաղաքացիները նշեցին, որ այս դեպքում նույնպես շահում է միայն Երևանը: Մարզերում տուրիզմը թույլ է զարգացած, և թանկ գներն էլ ավելի անհրապույր են դարձնում օտարերկրյա զբոսաշրջիկների մարզային այցելությունները:
Երևանցիները խոստովանեցին նաև, որ թեև զբոսաշրջիկներից երկիրը օգուտներ է քաղում, բայցև օտարերկրյա բարքերի ներթափանցումը հասարակության վարքի վրա հաճախ բացասական ազդեցություն է թողնում:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան