
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անչափ ուրախ է, որ թիմը դարձավ Գերմանիայի առաջնության հաղթող: Հաշվի չառնելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտությունը` Գվարդիոլան ընդհանուր առմամբ գոհ է թիմի խաղից:
«Ես երջանիկ եմ և անչափ հպարտ «Բավարիա»-ով: Շատերի համար սա հերթական չեմպիոնությունն է Գերմանիայի առաջնությունում, սակայն ինձ համար դա առաջինն էր: Առաջնությունում տարած հաղթանակը ամենակարևորն է, քանի որ թիմը ստիպված է լինում խաղալ յուրաքանչյուր շաբաթ»,-ասել է Գվարդիոլան: