
Անգլիայի առաջնության 38-րդ տուրի «Նյուքասլի» հետ հանդիպումից առաջ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շնորհավորել է թիմի ֆուտբոլիստներին` մրցաշրջանի ավարտի կապակցությամբ, և նշել, որ հաջորդ տարի պետք է ավելի բարձր մակարդակի խաղ ցուցադրել:
Նրա խոսքերով ինքը դեռ շոկի մեջ է «Կրիստալ Պալասի» հետ նախորդ տուրում խաղացած ոչ-ոքիից հետո:
«Ցանկանում եմ շնորհավորել թիմի ֆուտբոլիստներին: Նրանք վերադարձրեցին «Լիվերպուլին» համաշխարհային մակարդակ: Հաջորդ մրցաշրջանում ավելի լավ արդյունք ենք ակնկալում: Ես 3 անգամ նայել եմ «Կրիստալ Պալասի» հետ հանդիպումը, և դեռ շոկի մեջ եմ»,-նշել է Ռոջերսը: