
Ռուսական զինվորական նավերի խումբը, որոնց թվում կա նաև ավիակիր, ժամանել է սիրական Տարտուս նավահանգիստ: Սիրիական լրատվամիջոցներն այդ փաստը գնահատել են որպես Մոսկվայի կողմից Դամասկոսին ցուցաբերվող համերաշխության նշան: Ռուսաստանյան նավերը Տարտուսում կմնամ 6 օր: Սիրիական պաշտոնական լրատվական գործակալությունը` ՍԱՆԱ-ն, ըստ Բի-բի-սիի, մեջբերել է ռուս ծովային սպաներից մեկի խոսքը, որը հայտարարել է, թե նավերը մտել են սիրիական նավահանգիստ երկու երկների բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով: Բի-բի-սին նշում է, որ չնայած երկրում ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնություններով պայմանավորված սիրիական իշխանությունների վրա Արևմուտքի և արաբական աշխարհի օրեցօր աճող ճնշումներին, Մոսկվան աջակցում է Դամասկոսին: