Իշխանությունը ժամանակավոր է, երկրի նկատմամբ հավատը՝ հավերժ. Ս. Միքայելյան. (տեսանյութ) 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վանատուրում իսկական տոն էր: Հայրենական պատերազմի վետերաններն ու «Սասուն» ջոկատի ազատամարտիկները, հրազդանցիներն ու վանատուրցիները նշում էին Հաղթնակի օրը:

«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ժամանակները փոփոխական են, մենք պետք է հայոց ոգին պահենք, անկախ ներկայիս իշխանություններից, մենք պետք է կարողանանք պապերի թողած գործը փոխանցենք ապագա սերնդին: Երեկ Շուշիի ազատագրման օրն էր: Ես այսօր հպարտ եմ, որ իմ ջոկատով մասնակցել եմ Շուշիի ազատագրմանը և կատարել Զորավար Անդրանիկի ցանկությունը, փառք ու պատիվ սպարապետին, փառք ու պատիվ մեր Վազգենին, ով իրոք հայի ձեռքով, բայց թուրքից դաժան գնդակահարվեց ժողովրդի առաջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, ցավոք, բոլոր պատմական ժամանակաշրջաններում երբ հայ ազգը զարթոնք է ապրել, նման դավաճանություն միշտ եղել է:

Նրա խոսքով՝ իշխանությունները ժամանակավոր բնույթ են կրում, շատ իշխանություններ են փոխվել, բայց հոգու հավատը պետք է միշտ բարձր պահենք:

«Էս տականքները կլքեն մեր երկիրը, բայց մենք ենք ապրելու, նրանք օտար են մեր երկրին, մենք պարտավոր ենք մի օր համախմբվելու և կատարելու իշխանափոխություն, այլապես մենք կկորցնենք մեր անկախությունը և կդառնանք ռուսի վասալը»,- ասաց նա:

Հոդվածը՝ 1in.am-ին:

 Ավելին՝ տեսանյութում:




Լրահոս