ՀՀ գլխավոր դատախազությունը 2011 թվականը ճանապարհել է բավական ճոխ “”փարթի”” կազմակերպելով, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, 3-րդ գյուղում գտնվող “”Ռոյալ Արմենիա Փելես”” ռեստորանում։ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքով, սակայն, այդ միջոցառումը ամենևին էլ շքեղ չի եղել։ “”Այդ միջոցառման համար հատկացվել էր նույնքան գումար, ինչքան հատկացվում էր նախկինում, երբ այդ միջոցառումը կազմակերպում էինք գլխավոր դատախազության ճաշարանում””,– ասաց նա՝ հավելելով, որ իրենք շքեղության հետևից չէին գնացել, ոչ էլ միջոցառմանը ինչ-որ “”աստղեր”” էին հրավիրել։ Հարցին, թե որտեղից և ինչքան գումար էր հատկացվել այդ միջոցառման համար, Տռուզյանը պատասխանեց, որ հատկացումը եղել էր գլխավոր դատախազության բյուջեից, որը կազմել էր 990 հազար դրամ, իսկ միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազության աշխատակազմը և կառույցի վետերանները։
“”Հայկական Ժամանակ””. 990 հազարանոց փարթի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ