Որքան մոտենում են ընտրություններն, այնքան կրքերն ավելի են թեժանում, գրում է “”Երկիրը”” և շարունակում։ Քաղաքական ուժերը մտածում են ձայներ հավաքելու համար բոլոր օրինական և անօրինական միջոցների մասին։ Պարապ նստած չեն նաև ՕԵԿ-ում։ Ընտրազանգված հավաքելու լուրջ խնդիր այս կուսակցությունն, իրոք, ունի։ Այնուհետև, հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններին, “”Երկիրը”” գրում է, որ վերահսկողության, պատասխանատվության տեսանկյունից, ՕԵԿ-ականներն արդեն մարզերը “”բաժանել”” են իրենց մեջ։ Թերթը ուշագրավ է համարում, որ Կոտայքի մարզը “”բաժին է ընկել”” ՕԵԿ-ական, ԱԻ նախարար Արմեն Երիցյանին։ Այն որ այս մարզի ձայների մեծ մասը, մեղմ ասած, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանինն է, թերևս, հայտնի է բոլորին։ Փաստորեն, այստեղ Ծառուկյանի դեմ “”խաղ է տալու”” ՕԵԿ-ական, գրեթե ուժային նախարարը։ Բայց միայն առաջին հայացքից. իրականում սա ՕԵԿ-ԲՀԿ պայքար չէ. տակից իր գործն է անում Հանրապետականը։ Իսկ ՕԵԿ-ը վերջնահաշվարկում կօգտվի Հանրապետական մեծահոգությունից։
“”Երկիր””. Կոտայքի մարզում Ծառուկյանի դեմ “”խաղ է տալու”” ՕԵԿ-ական, գրեթե ուժային նախարարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ