Աստղագուշակ մայիսի 10-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

ՑուլԴուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ «փաթեթավորման» մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: 

Երկվորյակներ. Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:
Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել: 

Խեցգետին. Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները’ անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը, ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

Առյուծ. Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին:

Կույս. Շփումները, հիմնականում, մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: 

Կշեռք. Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել:  Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Կարիճ. Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը’ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

Աղեղնավոր. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Կարևոր է բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը:

Այծեղջյուր. Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

Ջրհոս. Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

Ձկներ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար:




Լրահոս