Ատագաղթի հիմնական պատճառը հոգեբանական գործոնն է․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»  թերթը գրում է. «Հայաստանում ստեղծված «գաղջ մթնոլորտի» պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։

Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, որ մեր ժողովրդի  ոգին բարձր է,  եւ նա ձգտում է անկախ պետականություն կերտել, ու դա նաեւ իր երազանքն էր։ Բայց երբ հասկացավ, որ ժողովուրդն իրեն կամավոր ստրկության է մատնել, երկրից հեռանալը գիտնականի համար դարձավ անխուսափելի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս