«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Միանգամից չենք կարող, չունենք կախարդական փայտիկը, որ բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց պետք է տանք ժամանակ, եւ հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի»:
«ՉԻ». Վատ է, իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը կախարդական փայտիկ չունի։ Մեզ թվում էր՝ ունի։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Տեսեք՝ ամբողջ աշխարհում հանրությունը ժամանակ է տալիս կառավարությանը, որ վերջինս ինչ-որ խնդիրներ լուծի։ Իսկ Հովիկ Աբրահամյանն ինքն է ժամանակ տալիս հանրությանը։ Այդպես էլ ասում է՝ պիտի ժամանակ տանք, եւ հանրությունը պիտի այս անի, այն անի… Լավ է գոնե, որ մի քիչ ժամանակ է տալիս համակերպվելու համար։ Կարող էր, չէ՞, միանգամից կյանքի կոչել ծրագիրը, այն էլ՝ առանձնակի դաժանությամբ։ Բայց նա հույժ մարդասիրական մոտեցում է ցուցաբերում. հասարակությանը ժամանակ է տալիս՝ հասկանալու համար, որ տվյալ իրավիճակում ճիշտը թուլանալն ու հաճույք ստանալն է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: