
Մոսկվայի հարավ-արևմուտքում Il Pittore իտալական ռեստորանում կենցաղային գազի պայթյունի արդյունքում 37 տուժածների թվում կան հայեր, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով նրանք հինգն են` 52-ամյա Սվետլանա, 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորիա Աղաջանովները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանն ու այդ ռեստորանի 36-ամյա հրուշակագործ Սիրանուշ Եղոյանը: Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է կայուն: