Այսօր «Եվրատեսիլ»-ի եզրափակիչն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կկայանա «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։

Մրցույթի եզրափակչին ելույթ է ունենալու,  ընդհանուր առմամբ, 26 մասնակից, որից 20-ը կիսաեզրափակիչներից անցած մասնակիցներն են, իսկ մյուս 6 մասնակիցը՝ անցած տարվա հաղթող Դանիայի և հիմնադիր «մեծ հնգյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները:

Այսօր  Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն բեմ դուրս կգա 7-րդը: Ելույթ կունենան հետևյալ երկրները՝  Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:




Լրահոս