“”Հայկական ժամանակը”” գրում է, որ վտանգը, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կպառկի էքսկավատորի տակ, անցել է։ “”Հայրապետյանն ու “”Հրազդան”” մարզադաշտի սեփականատեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հաշտվել են: Աղաբաբյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ ամանորից առաջ ինքն ու ՀՖՖ նախագահը հանդիպել են և քննարկել մարզադաշտի շրջակայքում առևտրի կենտրոն կառուցելու խնդիրը: Թերթը հիշեցնում է, որ Հայրապետյանը սպառնացել էր, որ առևտրի կենտրոնի կառուցման դեպքում կպառկի էքսկավատորի տակ ու թույլ չի տա դրա կառուցումը: Աղաբաբյանը “”Հայկական ժամանակին”” հայտնել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ վերջնական որոշում չի կայացվել: “”Մենք նորից ենք հանդիպելու հունվարի 15-ից հետո, այդ ժամանակ ամեն ինչ կորոշենք, դրական լուծումներ կլինեն: Մենք էլ զիջումների կգնանք, ինչ-որ չափով՝ իրենք էլ, որը կօգնի ընդհանուր գործին»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա, առևտրի կենտրոնը կառուցվելու է նախատեսված վայրից մի քիչ հեռու:
Հայկական ժամանակ. Ռուբեն Հայրապետյանն ու Աշոտ Աղաբաբայանը ամանորից առաջ հանդիպել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ