
“”Ցուցակներ, շտաբ, շտաբի ղեկավար, նման հարցեր ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն մարտին՝ փետրվարի վերջին կայանալիք մեր վճռորոշ քայլերից հետո””, – “”Երկիրի”” թղթակցին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ում ցուցակի կռիվ չկա: Անդրադառնալով շտաբի ղեկավարի նշանակմանը՝ Մանուկյանը նշել է, որ անգամ անուններ դեռ չեն շոշափվում: Իր հավանական թեկնածության վերաբերյալ ՀՀՇ վարչության նախագահը նշել է, որ դա իրեն քիչ է հուզում և համարում է երկրորդական հարց: