Սյունիքի մարզպետ և խոշոր հանքատեր Սուրեն Խաչատրյանից տուժած գործարարուհի Սիլվա Համբարձումյանը, որը բողոքել է իրեն ապտակելու գործը կարճելու դատախազության որոշումը, օրերս Իրանում նոր հանք է բացել՝ 70 աշխատատեղով, գրում է “”Հրապարակը””։ Համբարձումյանի հանքը գտնվում է Շիրազ քաղաքի մերձակայքում։ Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում գործարարուհին ասել է, որ Սյունիքի մարզպետն այդպես էլ չի փորձել իր հետ հանդիպել դեպքից հետո, իսկ իր հանքի կորած գործիքի հետ կապված, որը նրա հայտարարությամբ տարել է Սուրեն Խաչատրյանը, նորություն չկա, գործը շարունակվում է։ “”Վերջը էդ գործով դիմելու եմ Եվրադատարան՝ էս երկիրը լրիվ խայտառակ լինի””, – “”Հրապարակի”” թղթակցի հետ զրույցում ասել է Համբարձումյանը։
Հրապարակ. Վերջը Սիլվա Համբարձումյանը դիմելու է Եվրադատարան՝ էս երկիրը լրիվ խայտառակ լինի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ