Չորրորդ ինքնիշխանություն. Ճիշտը մի հատ ա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը ձևավորելու մասին հրամանագրին՝ թերթը նկատում է. Հանձնաժողովն, ի դեպ, հինգ անդամ ունի և նրանց լուսանկարները, հուսով ենք, անմիջապես կտրամադրվեն Սյունիքի մարզպետին, որպեսզի հանկարծ անցանկալի թյուրիմացություններ չլինեն։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ Էթիկայի հանձնաժողովը, ըստ Սերժ Սարգսյանի, զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերով, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարով և այլն։ Հասկացա՞ք։ Խոսքը, հիշեցնենք, Էթիկայի հանձնաժողովի մասին է։ Այսինքն այդ հանձնաժողովը պիտի արձանագրի, որ եթե օրինակ, աշխատավարձով ապրող պաշտոնյան տասնյակ միլիոնների սեփականություն ունի, դա «սիրուն բան չի» և դեմ է էթիկայի նորմերին։ Ի դեպ, հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն ապահովելու է նախագահի աշխատակազմը։ Պարզ ասած՝ այսուհետ նախագահի աշխատակազմն է զբաղվելու բարձրաստիճան պաշտոնյաների միջև տեղի ունեցող «ռազբորկաներով» և ճիշտ ու սխալ որոշելու։     




Լրահոս