
Դոնեցկում առևանգված «Կարմիր խաչի» աշխատակիցներն ազատ են արձակվել. ИТАР-ТАСС-ին հայտնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի մամլո քարտուղար Դավիդ-Պյեր Մարկեն:
Ըստ նրա՝ պատանդ վերցնելու մասին խոսք չի եղել:
«Նրանք վերահսկողության նպատակով ձերբակալվել են Դոնեցկում և բավականին արագ ազատ են արձակվել: Պատանդ վերցնելու մասին խոսք չի եղել», – ասել է Մարկեն:
Ընդանուր առմամբ՝ ձերբակալվել էր կազմակերպության 9 աշխատակից: