
Ամերիկյան Կոլորադո նահանգում երկաթուղային վթարի արդյունքում գծերից դուրս է եկել նավթով բեռնված 6 ցիստերն:
Ինչպես տեղեկացրել են տեղական իշխանությունները, նրանցից մեկից վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Իսկ ИТАР-ТАСС-ը գրել է, որ ստորգետնյա և վերգետնյա ջրերի ախտոտման վտանգ չկա:
Վթարը տեղի է ունեցել Դենվեր քաղաքից 70 կն դեպի հյուսիս: Արտահոսած նավթի ծավալը դեռևս հայտնի չէ: Միջադեպի վայր է բերվել վակուումային պոմպով ավտոցիստերնը, որը պետք է հավաքի թափված վառելիքը: Ապրիլի 30-ին նավթամթերք տեղափոխող գնացք էր այրվել Վիրջինիայում, իսկ փետրվարի 13-ին նավթամթերք տեղափողոխ գնացքը վթարի էր ենթարկվել Փենսիլվանիա նախանգի Վանդերգրիֆտ քաղաքի մոտ: 2013թ. նոյեմբերի 8- ին Ալաբամայում հում նավթով բեռնված 20 ցիստերն էր շրջվել և հրդեհ էր սկսվել: