Հիմա էլ` մայիսի կեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հետաձգեց իշխանափոխության իր ծրագիրը: Այս անգամ էլ Հովհաննիսյանը վերջնաժամկետ հայտարարեց մայիսի կեսը` սպասելով կառավարության նոր ծրագրի քվեարկությանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ`  ՀԱԿ« ԲՀԿ« ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների քառյակ գոյություն չունի:

Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց երեկ հրավիրած ասուլիսում` նշելով «որ ինքը «քառյակ» եզրույթը չի օգտագործում:

«Ակնհայտ է «որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ» եւ միասնական օրակարգն այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից տակավին բացակայում է: Ես հույս ունեի, որ ապրիլ ամսում կունենայինք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք բայց, հասկանալով», որ իմ ժամացույցը մեկ-մեկ աշխատում է ավելի արագ քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչեւ մայիսի կեսերը «երբ խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը:

Իսկ եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշու՞մ թե խորհրդարանում, թե հրապարակներում, այն ժամանակ ես կտամ իմ ավարտական գնահատականը»:

Ասպիսով` Հովհաննիսյանը քննադատության է ենթարկում Քառյակի գործունեությունը` միեւնույն ժամանակ սպասելով վերջինիս հետագա ակտիվացմանը: Ինչը միանգամայն բնական է, քանզի Աժ-ում նոր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ դե ֆակտո երկու պատգամավոր ունեցող «Ժառանգություն»-ը որեւէ բան չի կարողանա անել` առանց Քառյակի աջակցության:

Այս համատեքստում արժե վերհիշել, թե նախկինում ինչ էր ասում «Ժառանգության» առաջնորդը:

Մասնավորապես 2013-ի մարտի 2-ին Ազատության հրապարակում նա հայտարարում էր, որ ունի իր ծրագիրն ու առաջնորդվում է դրանով. ՙ

«Թող հստակ լինի` ես ունեմ մի ծրագիր, մի ռազմավարություն, մի հստակ անելիք, եւ դա այն է, որ ՀՀ քաղաքացիների եւ ողջ հայ ժողովրդի մասնակցային տիրությամբ պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը եւ ի կատար ենք ածելու մեր պահանջը, ուրիշ ծրագիր չկա: Մեր պահանջն է, եւ իրենք կատարելու են մեր պահանջը»,- հայտարարում էր նա` նկատի ունենալով իշխանություններին, մինչդեռ այսօր արդեն ոչ իշխանական ուժերին է վերջնաժամկետ հայտարարում:

Թեեւ Հովհաննիսյանի վերջնաժամկետներին, թերեւս, արդեն լուրջ չեն վերաբերվում ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ճամբարում: Հիշենք, որ նախորդ անգամ նա իշխանություններին վերջնաժամկետ էր տվել ապրիլ ամիսը, ինչը, փաստորեն, հիմա տեղափոխեց մայիսի կեսեր, որից հետո կասի իր վերջին` «տղամարդկային»  խոսքը:

Պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ ԲՀԿ-ն ինչպես ԱԺ նախագահի քվեարկությանը ապահովեց «կողմ» ձայներ, այնպես էլ «կողմ» կքվեարկի նաեւ կառավարության նոր ծրագրին` «Ժառանգության» առաջնորդն ասաց.

«Երեկվա քվեարկությունը շատ հստակ ահազանգ էր, եւ եթե քվեարկությունը կրկնվի, ուրեմն սա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակ: Սա այն դեպքում, եթե երեկվա (ապրիլի 29-ի, Տ.Մ.) քվեարկությունը կրկնվի շաբաթներ անց` արդեն կառավարության ծրագրի համար»:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, ապա Քառյակի շրջանակներում փորձեց համագործակցել, հիմա էլ կասկած է հայտնում ԲՀԿ-ի հուսալիության կապակցությամբ:

Ինչ վերաբերում է նոր կառավարությունից ունեցած սպասելիքներին, ապա Հովհաննիսյանն այդպիսիք պարզապես չունի, քանի որ կարծում է` իշխանության բոլոր գործիչներն էլ միմյանցից կախված են եւ չեն կարող ինքնուրույն գործել:

Նույնն էլ Հովիկ Աբրահամյանի դեպքում է, եւ լավագույնը, որ Հովհաննիսյանը կարող է ակնկալել նոր վարչապետից` կոսմետիկ փոփոխություններն են:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելուն` Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ունեինք նպատակ. երբ իմացանք, որ 4 ուժերը համատեղ հանդես չեն գալու միասնական օրակարգով, այսինքն` միասին չեն բոյկոտելու, մենք միտք ունեինք ներկայացնել այլընտրանքային թեկնածու: Նման պայմանական որոշում կար: Այո, իմ իմացությամբ է տեղի ունեցել, հետո ինքն ինքնաբացարկ է հայտնել եւ եղավ այն, ինչ եղավ»:

Այս ամենից հետո հետաքրքրականն այն է, թե ինչ է ասելու եւ հերթական անգամ որքան ժամանակով է հետաձգելու իշխանափոխության իր ծրագիրը Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի ԲՀԿ-ն դժվար թե դեմ քվեարկի կառավարության ծրագրին` հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական հարաբերությունները:




Լրահոս