“”Al Jazeera English”” հեռուստաալիքի եթերում հունվարի 11-ից մինչև հունվարի 18-ը հեռարձակվելու է Սյուզան Խարդալյանի “”Տատիկի դաջվածքները”” ֆիլմը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Խարդալյանի խոսքերով` ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ նա որոշել է ֆիլմ նկարահանել Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին: Ուսումնասիրելով թեման` ֆրանսիական արխիվներում հայտնաբերել է նկարներ, որոնք հիշեցրել են իր տատիկի մարմնի և դեմքի վրա եղած դաջվածքները: Նրա խոսքերով` այդ նշանները բռնությունների և տառապանքների վկաներն են, ինչի միջով անցել են հարյուր հազարավոր հայ կանայք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ: Նշենք, որ գրող և ռեժիսյոր Խարդալյանը ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը:
Ալ Ջազիրան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է հեռարձակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ