Մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն Տամբովում վթարի է ենթարկվել. հայտնել է Life News-ը:
Սկանդալային համբավ վաստակած բռնցքամարտիկը Opel մեքենան վարելիս բախվել է սյունին: Մեքենայում գտնվող ուղևորը ծանր վնասվածքներ է ստացել: Ինքը` մարզիկը, չի տուժել: Վթարը տեղի է ունեցել մայիսի 9-ի առավոտյան ժամը 7:30-ին:
Պետավտոտեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Եմելյանենկոն սթափ վիճակում է եղել: Պատահարի պատճառները պարզվում են: Ներկայումս Ալեքսանդր Եմելյանենկոն գտնվում է դաշնային հետախուզման մեջ: Նրան մեղադրում են իր հավաքարարին բռնաբարելու մեջ:
Մարտիկի անվան հետ է կապված նաև մի քանի այլ աղմկալի սկանդալ: Այսպես օրինակ, 2014-ի մարտին նա հարձակվել էր լրագրողների խմբի վրա, որոնք փորձել էին իրենից մեկնաբանություն ստանալ: Ավելի վաղ Եմելյանենկոյին մեղադրում էին թոշակառուին ծեծի ենթարկելու մեջ: