«Երիտասարդական Կոնգրես» վերանվանված միության համագումարում այսօր ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, թե այսպիսի թիմով միանշանակ կարելի է իշխանության գալ:
«Դուք շատ լավն եք: Այս կամքը, այս համառությունը թույլ է տալիս գալ իշխանության, որովհետև այսպիսի թիմով հնարավոր չէ իշխանության չգալ»,- ասաց նա:
Նա համոզված է, թե հենց «Երիտասարդական Կոնգրեսն» է վերջ դնելու կոռուպցիային և անգրագիտությանը:
«Մենք հաճախ մեզ համեմատում ենք իշխանական կուսակցական երիտասարդական թևի հետ, որտեղ պառլամենտում, կառավարությունում, տիրում է անգրագիտությունը, կոռուպցիան, անբարոյականությունը: Իսկ մենք տալու ենք գրագետ կադրեր՝ իշխանություն ձևավորելու նպատակով, և պայքարելու ենք այն անգրագիտության դեմ, որ այսօր տիրում է աշխարհում: Մենք իշխանությանը պիտի ասենք, որ գալիս ենք պատրաստված կադրերով, գրագետ կադրերով»,- նշեց նա: