
Ալեքսանդր Լեապաիին նոկաուդով հաղթած Վլադիմիր Կլիչկոն (61-3, 51 КО) հայտարարել էր, որ իր հաջորդ քայլն ուղղված է լինելու գերծանր քաշային կարգում չեմպիոնական բոլոր գոտիների միավորմանը: Սակայն այժմ պարզ է դառնում, որ Վլադիմիրն իր հաջորդ մարտում ստիպված է լինելու պաշտպանել արդեն նրան պատկանող տիտղոսը:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) որոշել է, որ Կլիչկո-կրտսերը պետք է իր գոտին պաշտպանելու համար մենամարտի անպարտելի Կուբրատ Պուլևի հետ: Բուլղարացին դարձել է ֆեդերացիայի վարկածով չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ այն բանից հետո, երբ միավորներով հաղթել է Տոնի Թոմսոնին անցած տարվա օգոստոսին: Կլիչկոյի և Պուլևի միջև մենամարտի ժամկետը դեռ հայտնի չէ, և կողմերը, ըստ ավանդույթի, 30 օր ունեն բանակցությունների համար, որից հետո կհայտարարվեն մարտի անցկացման համար աճուրդները: