Մոսկովյան Կոնկովո շրջանում տղամարդը ճայթուկ պայթեցնելիս կորցրել է երկու ձեռքը:
Ինչպես հայտնել է Интерфакс-ը, շաբաթ օրը՝ ժամը 00:30-ին, իրավապահ մարմիններն ահազանգ են ստացել մայրաքաղաքի Կոնկովո շրջանի 44-ամյա բնակչի հոսպիտալացման մասին:
Տղամարդու երկու ձեռքը կտրված է եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին տուժածը պատմել է, որ մոտ ժամը 22:10-ին Օստրովիտյանովի փողոցի 45 տանը գտնվող սեփական բնակարանի պատշգամբում ճայթուկ է պայթեցրել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պահին նա եղել է ոչ սթափ վիճակում: