ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեկնել Է հերթական արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին: Ղարիբջանյանն, ըստ էության, այլևս ԱԺ աշխատակազմի ղեկավարը չէ։ Նա ամսվա վերջին աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում։ Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Ղարիբջանյանը հաստատել է, որ արձակուրդում է, բայց այդպես էլ չի հայտնել, թե ինչ աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում։ Մինչ այժմ խոսվում էր, որ նա նշանակվելու է ԱԳ նախարարի օգնական, թեև չի բացառվում նաև, որ դեսպան նշանակվի արաբալեզու երկրներից մեկում։ Ղարիբջանյանը հաստատեց նաև մեր այն տեղեկությունը, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն այժմ դրված են երգչուհի ՍոՖի Սխեյանի հոր` նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանի վրա։ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ երեկ կատակում էր, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ՍոՖի Սխեյանը։ ԱԺ-ում մեկ այլ ուշագրավ կադրային փոփոխության էլ է եղել. Սամվել Նիկոյանն իրեն օգնական է նշանակել Ոաֆայել Աբովյանին, որն, ըստ որոշ տեղեկությանների, Նիկոյանի աներորդին է ու նախկինում ՀՀԿ-ում հերթապահ վարորդ է եղել։
Հայկական ժամանակ. Սոֆի Մխեյանի հայրը` ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ում հերթապահ վարորդը` Նիկոյանի օգնական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ