
Կադաստրում սպասվում են համակարգային փոփոխություններ: Մեր տեղեկություններով, առաջիկայում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նոր պետ է նշանակվելու Գագիկ Այվազյանը, ով Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբայրն է: Գագիկ Այվազյանը ներկայումս Կադաստրի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարն է: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Կադաստրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը հաստատել է, որ համակարգում, փոփոխության արդյունքում, երեքշաբթի օրը Երևանի ստորաբաժանման պետ է նշանակվել Արթուր Պետրոսյանը, ով եղել է կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման պետը: Աշխատանքից ազատվել է Սամվել Մկրտչյանը, ով, ըստ Լուսինե Նազարյանի, ընդամենը համակարգել է Երևանի ստորաբաժանումը: