
ՊՍԺ ակումբի նախագահ Նասսեր Ալ-Խելաիֆին ընդգծել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին կմնա ակումբում: Նրա խոսքով` հարձակվողի հետ պայմանագիրը դեռ գործում է:
«Ընդգծեմ ևս մեկ անգամ: Կավանիի հետ ՊՍԺ-ն դեռ պայմանագիր ունի: Նա կմնա ակումբում: Մոտակա ժամանակներս մենք կհանդիպենք և կզրուցենք, սակայն դա կմնա ակումբի ներսում», – նշել է նա:
Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություններ էին շրջանառվում «Մանչեստեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի կողմից ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրության մասին: