
Armlur ին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու, Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով յուրացնելու մեջ, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 160 միլիոն դրամի չափով վնաս, հաջորդ դատական նիստում, որը տեղի կունենա հունվարի 13-ին, իր բնույթով սենսացիոն բացահայտումներ է հնչեցնելու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեմ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիկ Սարգսյանը Ազատություն ռադիոկայանին ասել էր, որ ինքը ցանկանում է, որ Մարգար Օհանյանն ազատ արձակվի: