Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին և խոսել այսօր կայացած երիտասարդ կոնգրեսականների համագումարի մասին:
«Առանց քաղաքական ուժերի աջակցության՝ քաղաքացիական նախաձեռնությունները ոչնչի չեն կարող հասնել: Քաղաքական ուժերն էլ, առանց քաղաքացիական շարժումների աջակցության, ոչնչի չեն կարող հասնել», – նշեց նա:
Առաջին նախագահն անդրադարձավ նաև Պարտադիր կուտակային համակարգին և դրա շուրջ ստեղծված աղմուկին, նշելով, որ դա կարևոր հարցերից միայն մեկն է:
«Հազարավոր կուտակայինի նման հարցել են լուծվել, դրանով թալանը վերացե՞լ է Հայաստանում, արտագաղթը վերանալո՞ւ է: Ես այս իշխանությունների ոչ մի բարեփոխման չեմ հավատում: Ինչքան բարեփոխում են, այնքան այս երկիրը կործանվում է», -ասաց Տեր-Պետրոսյանը: