
Այս պաշտոնական փաստաթուղթը, որը ստորագրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը, այդ երկրից գաղթած Հայաստանի փախստականների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բազմաթիվ հայցերին է կցվել: Այս փաստաթղթով ըստ էության, Ալիևը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Փաստաթղթում ռուսերենով գրված է հետևյալը. “”Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն խորհրդի փոխնախագահ Լ. Ջալիլովին բանակցություններ վարել Ադրբեջանի ու ԼՂՀ-ի ղեկավարության հետ` հանդիպում կազմակերպելու վերաբերյալ””: Այս գրության տակ դրվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի անունն ու ստորագրությունը: