
Հունվարի 11-ին` ժամը 11.16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ առկա է քարաթափման վտանգ: Իրականացվել են սարալանջի թուլացած քարերի թափման աշխատանքներ: Քարաթափման հետևանքով տուժածներ չկան: