
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին այսօր իրար են բախվել ГАЗ 32213 մակնիշի 2052S համարանիշի 37 համարի երթուղայինն ու Lexus մակնիշի 88 SD 888 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին armlur.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Վթարը տեղի է ունեցել Պռոշյան համայնքում:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Lexus-ի վարորդն ու երթուղայինի 4 ուղևոր։
Նշենք, որ 37 համարի երթուղայինը սպասարկում է Քասաղ-Արգավանդ երթուղին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Shamshyan.com-ի: