Armenian text to speach

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆՔ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում եւ դրա շուրջ  իրադարձությունները զարգանում են այնքան սրընթաց, որ ժամանակ եւ հնարավորություն չի մնում այդ իրադարձությունները ողջ խորությամբ վերլուծելու, քննարկելու եւ մարսելու համար: Եվ ստացվում է այնպես, որ մամուլը առավելապես հայտնվում է տեղի ունեցող իրադարձությունները արձանագրողի դերում` այդ ընթացքում երբեմն նաեւ հանդես գալով ոչ ադեկվատ գնահատականներով ու մեկնաբանություններով: Ընդ որում, որքան ավելի մեծ է այս կամ այն իրադարձության կարեւորությունը, այնքան ավելի քիչ է դրա մասին պաշտոնական տեղեկատվությունը: Ըստ ամենայնի, դա միանգամայն ձեռնտու է իշխանություններին, քանի որ այդպիսով մամուլը ստիպված է լինում հանրությանը տեղեկացնելու իր գործառույթն իրականացնել ի հաշիվ սեփական աղբյուրներից ստացված տեղեկատվության, որը, բնականաբար, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Եվ երբ իրադարձությունների հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այս կամ այն լրատվամիջոցի տեղեկությունները սխալ էին, արդյունքում աստիճանաբար հանրության մոտ սկսվում է ձեւավորվել մամուլի հանդեպ անվստահությունը: Էլ չասած, որ այդպիսով լավ հնարավորություն է ընձեռվում իշխանությանը` ի դեմս Սերժ Սարգսյանի, լրատվամիջոցներին մեղադրելու երկրում գաղջ մթնոլորտի ձեւավորման մեջ:

Խնդիրն այն է, սակայն, որ նման գործելաոճի արդյունքում ժողովուրդը չի տեղեկացվում երկրին սպասվող իրական մարտահրավերների եւ դրանց դիմագրավելու ճիշտ ուղիների մասին: Սա, ի դեպ, վերածվում է գլոբալ տեղեկատվական անվտանգության խնդրի, քանզի հայտնի իրողությունը` տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես, այս դեպքում չի գործում:

Խնդիրն այն է, սակայն, որ նման գործելաոճի արդյունքում ժողովուրդը չի տեղեկացվում երկրին սպասվող իրական մարտահրավերների եւ դրանց դիմագրավելու ճիշտ ուղիների մասին: Սա, ի դեպ, վերածվում է գլոբալ տեղեկատվական անվտանգության խնդրի, քանզի հայտնի իրողությունը` տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես, այս դեպքում չի գործում:

Նկատենք, որ այս առումով բավականին անպաշտպան են նաեւ լրատվամիջոցները, քանի որ զրկված են երկրի համար կարեւորագույն ռազմավարական խնդիրների շուրջ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Նախկինում` Ռոբերտ Քոչարյանի օրոք, գործում էր բավականին արդյունավետ կարգ, երբ ՀՀ նախագահը գրեթե բոլոր (այդ թվում եւ` ընդդիմադիր) հեղինակավոր լրատվամիջոցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում ներկայացնում էր կարեւորագույն հարցերում իշխանության դիրքորոշումն ու ծրագրերը: Հիմա, սակայն, բացի մի քանի իշխանական ԶԼՄ-ների հետ խիստ հազվադեպ եւ, որքանով մենք ենք տեղյակ, զուտ ֆորմալ հանդիպումներից, երկրի բարձրագույն իշխանությունը որեւէ շփում չի ունենում հանրային կարծիքը ձեւավորող գործիքի` լրատվական դաշտի հետ: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանության քայլերը, որոնք գուցեեւ ճիշտ են, հանրությունն ընկալում է սվիններով, քանի որ այդ քայլերի տրամաբանությունը մինչ այդ հիմնավոր եւ արժանահավատ կերպով չի ներկայացվում լրատվամիջոցների կողմից:




Լրահոս