ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել: Այն հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին: Ս. Սարգսյանը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, առավելագույնս աշխատեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի օրերին: Սարգսյանը կրկին լուրջ հանձնարարություն է տվել ԱԱԾ-ին՝ անկառավարելի գործընթացները նախականխելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա. «Եվ ես ԱԱԾ խորհրդի անդամ չեմ ու Ձեր ասածը չեմ մեկնաբանում: Կարծում եմ՝ նման պնդումները ծիծաղելի են»: Իսկ ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի:




Լրահոս