ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-նու «Ժառանգություն»-ը, առաջիկայում եւս շարունակելու են լայնածավալ պայքարը`«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու համար: Սակայն նրանցից ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այսօր իրենց մեղքն ունեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում: Բանն այն է, որ 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, նոյեմբերի 13-ի նիստում ընդունեց 1487-Ն որոշումը, որով հաստատվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Այն ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը, եւ կառավարության բոլոր անդամները, այդ թվում ՀՅԴ-ականներն ու ԲՀԿ-ականները, կողմ էին քվեարկել այդ նախագծին:




Լրահոս